Կամեցո՛ղ բարեաց, Տէ՛ր կամարար, մի՛ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդեա՛ ինձ լինել միշտ ըստ կամաց Քոց բարեսիրաց. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին...